«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար £26 մլն է առաջարկում![]() 22 հունիսի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիային» £26 մլն է առաջարկել (ավելի քան $38) Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հայտնում է Metro-ն, «Բորուսիան» պատրաստ է վաճառել Մխիթարյանին առնվազն £30.8 մլն (ավելի քան $45 մլն): Ավելի վաղ գերմանական ակումբը մերժել էր «ՄՅ»-ի առաջարկը` £19.3 մլն ($28.3 մլն), որից հետո հայտնի դարձավ, որ չի ընդունվել նաև £25 մլն առաջարկը: Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ չի կարելի բացառել, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը»,-ասել էր Ռայոլան: Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Ընթերցեք նաև. «Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |