Էրդողանը սպառնում է ԵՄ-ին. Կարող են անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին. Կարող են անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել, որտեղ բրիտանացիների նման թուրքերը իրենց տեսակետը կհայտնեն ԵՄ-ին միանալու կամ չմիանալու հետ կապված, Deutsche Welle-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԵՄ-ին՝ որպես անվստահելի գործընկերոջ:

«Դուք ձեր խոստումները չեք պահում: Սա է Ձեր անճոռնի դեմքը: Դուք երես եք թեքել, քանի որ Էրդողանը բոլորիդ ցույց տվեց ձեր անճոռնի դեմքերը»,- հայտարարել է Էրդողանը:

Շարունակելով սպառնալիքներ ու մեղադրանքներ տեղալ ԵՄ-ի հասցեին՝ Էրդողանը հարցադրում է արել, թե «արդյոք պատկերացնում եք ինչ կլինի, եթե Թուրքիան միգրանտների առաջ բացի դարպասները ու նրանք ուղևորվեն Եվրոպա»:

Մեծ Բրիտանիայի ֆինանասների նախարար Ջորջ Օզբորնը հունիսի 10-ին հայտարարել է, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ:

«Քանի դեռ ես ողջ եմ, չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա ԵՄ-ի անդամ: Կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ-ի անդամ: Ոչ, չի լինի: Թուրքիան նահանջ է ապրում: Այնտեղ մարդկանց և ժողովրդավարության հետ կապված հարցերում լուրջ խնդիրներ կան»,- նկատել է նախարարը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով: «Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա:

ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում. Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա

Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ավիաբազա

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---