Հայտնի ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում![]() 23 հունիսի 2016 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում, հայտնել է համերգի կազմակերպիչ Mezzo Production-ը։ Երգչուհին Հայաստանում հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Պետական ջազ նվագախմբի հետ։ «Այս նախագծին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ջազի ասոցիացիան», -ասել է Mezzo Production-ի ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Բացի այդ` ջազի լեգենդը հուլիսի 3-ին վոկալի վարպետության դաս կանցկացնի երաժշտության, մասնավորապես ջազ երաժշտության բոլոր սիրահարների համար։ Քլարկի անունը հայտնի է ամբողջ աշխարհում. նա մշտապես շրջագայում է` ելույթ ունենալով հեղինակավոր համերգասրահներում և միջազգային մրցանակներ ստանալով։ Նա հաղթել է ոչ միայն Ամերիկայի ջազ մրցույթներում և փառատոներւմ, այլև Եվրոպայում։ Քլարկը, ով Berklee College of Music-ի շրջանավարտն է, նույն կերպ հմտորեն կատարում է ինչպես ջազ երաժշտություն, այնպես էլ բլյուզ, սոուլ և հոգևոր երաժշտություն։ Ինչպես ասում են ջազի քննադատները, նրա հիանալի կոնտրալտոն ի զորու է դյութել ցանկացած ունկնդրի։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |