Գերմանիան և Ֆրանսիան ափսոսում են Вrexit-ի արդյունքների համար

Գերմանիան և Ֆրանսիան ափսոսում են Вrexit-ի արդյունքների համար

PanARMENIAN.Net - ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Вrexit-ն (Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե) ի գիտություն է ընդունված մեծ ափսոսանքով»,-հայտարարել է կանցլերը Բեռլինում:

Ֆրանսիայի իշխանությունները ևս ափսոսանք են հայտնել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ` նշելով սակայն, որ հարգում են այդ ընտրությունը: Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ կազմում չի լինի, նախատեսված ընթացակարգերն արագ կիրականացվեն, այդպիսին են կանոնները, այդպիսին են հետևանքները»,-ասել է Օլանդը հեռուստաուղերձում:

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել Մեծ Բրիտանիայի` «բարեկամական տերության» հետ, որի հետ Ֆրանսիային կապում են պատմությունը, աշխարհագրությունը, տնտեսական, մշակութային և հումանիտար գործակցությունը»,-ասել է Օլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը:

Ընթերցեք նաև. Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---