Շոտլանդիան կբանակցի ԵՄ հետ՝ պաշտպանելով միությունում մնալու իրավունքը25 հունիսի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի կառավարությունը փորձելու է Բրյուսելի հետ շտապ բանակցություններ սկսել, որպեսզի պաշտպանի իր՝ Եվրոպական Միությունում մնալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծ մասը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել Եվրոպական Միությունից դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիայում քվեարկածների 62 տոկոսը նախապատվությունը տվել է Միության կազմում մնալուն: Սթերջենը խոստացել է կազմավորել փորձագիտական խորհուրդ, որը Բրյուսելի հետ կքննարկի իրավական, ֆինանսական և դիվանագիտական հարցեր, իսկ ինքն անձամբ կբանակցի Եվրոպական Միությունում Շոտլանդիայի անդամության շուրջ, BBC-ին հղումով գրում է Civilnet.am-ը: Նա ընդգծել է, որ Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է աշխատել օրենսդրության վրա, որը հնարավորություն կտա երկրում անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն: 2014թ. անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչության 62 տոկոսը կողմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, 38 տոկոսը՝ դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |