Samsung Galaxy Note 7-ը աչքի ծիածանաթաղանթի սկաներ կունենա27 հունիսի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Համացանցային արտահոսքերի հայտնի հեղինակ Էվանս Բլեսը որոշ մանրամասներ է ներկայացրել ակնկալվող Samsung Galaxy Note 7 վերաբերյալ: Նորամուծություններից մեկը գաջեթում կլինի ներկառուցված աչքի ծիածանաթաղանթի սկաները: Samsung Galaxy Note 7-ը կունենա Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ`microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը կաշխատի նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց, գրում է Gagadget.com-ը: Սարքն ունի պաշտպանված կորպուս` պաշտպանության աստիճանը IP68, ինչպես Galaxy S7 և S7 еdge մոդելների դեպքում: Պլանշետաֆոնը ներկայացված կլինի սև, արծաթագույն և կապույտ գույներով: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ Samsung Galaxy Note 7-ը կթողարկվի կոր էկրանով, իսկ կախված տարածաշրջանից կունենա Snapdragon 821չիպ կամ Exynos թոփային հարթակ: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա 2016-ի օգոստոսի 2-ին, վաճառքը կսկսվի մի քանի շաբաթ անց: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |