Վերնիսաժում վերակառուցման ու արդիականացման աշխատանքների 1-ին փուլն է27 հունիսի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հունիսի հունիսի 27-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել: Նշվել է, որ արդեն ավարտին է մոտենում տարածքի սալահատակի փոխարինումը, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Հաշվի առնելով տարածքի բարեկարգման առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը մանրամասնորեն ներկայացնել հանրային լսումների արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն ու իրականացվող աշխատանքների ընթացքը: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների ընթացքին: «Ամենօրյա հսկողության տակ պահեք մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու խստորեն հետևեք որակին: Անորակ աշխատանքներն անմիջապես պետք է դադարեցվեն ու համապատասխան քայլեր ձեռնարկվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն շեղվել մեր առաջադրած պահանջներից: Շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումը ևս պահեք մշտական հսկողության տակ ու այդ հարցում նույնպես եղեք հետևողական»,-ընդգծել է Մարգարյանը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության հետևանքով նախորդ շաբաթ իրավախախտման 9 դեպք է հայտնաբերվել, կազմվել են վարչական արձանագրություններ: Մեկ հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել այդ ուղղությամբ մշտական հսկողությունը: Զեկուցվել է, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ճշգրտման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ կազմվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017թ. ցանկը։ Կարդացեք նաև՝ Վերնիսաժի մի հատված հուլիսի 1-ից կփակվի. Հագուստի վաճառքի վայրը կարող է փոխվել Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |