Վերնիսաժի մի հատված հուլիսի 1-ից կփակվի. Հագուստի վաճառքի վայրը կարող է փոխվել25 հունիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվելու է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ, հայտնում է Ա1+-ը: Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից: Դեռևս ապրիլինԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է: «Վերնիսաժ այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով բարկարգման և արդիականացման ծրագրից հետո «Վերնիսաժում» կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները: Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացնեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր»,-նշել է Օհանյանը: Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել: Կարդացեք նաև՝ Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |