Ինչպես վարվել գետի վարարման ժամանակ. Անվտանգության կանոններ

Ինչպես վարվել գետի վարարման ժամանակ. Անվտանգության կանոններ

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին:

Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից, սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ, մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից, ջրամբարների փլուզումներից, հիդրոկայանների պատնեշների ճեղքումից և երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Մինչև ջրհեղեղը`

• նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն և այլն)

• պատրաստել ավազով լցված պարկեր

• կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ

• թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ

• անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր

• միշտ պատրաստ պահել աղետի կապոցը

• պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):

Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`

• անջատել գազը և էլեկտրականությունը

• իմանալ բնակավայրերի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները

• հետևել հիդրոօդերևութաբանական ազդարարման նշաններին

• հետևել տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին

• պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր

• բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ և այլն):

Ջրհեղեղի ժամանակ`

• աղետի կապոցը պահպանել թրջվելուց

• մինչև կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում

• ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից

• տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար

• օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ և այլն):

Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:

Ջրհեղեղից հետո`

• ստուգել սննդի պիտանելիությունը

• սննդամթերքը լվանալ եռացրած ջրով

• խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո

• չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը

• օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը

• հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին

• չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը

• առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:

Ուշադիր հետախուզել կացարանը`

1. հիմքի ամբողջականությունը

2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը

3. հաղորդակցության համակարգը

4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Կարդացեք նաև՝ Արթիկում սելավից տուժածներին աջակցելու համար հաշմեհամար է բացվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---