Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել

Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուսն Սինիրլիօղլուն հունիսի 28-ին ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը: Ինչպես հայտնել է NTV-ն, վերոնշյալ փաստաթուղթը միաժամանակ ստորագրվել է նաև Թել Ավիվում` Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Դորի Գոլդոմի կողմից:

Այսպիսով համաձայնագիրը դրվելու է խորհրդարանի քննարկմանը: Ուժի մեջ մտնելու համար թուրքական կողմին հարկավոր է ստանալ օրենսդիր մարմնի հավանությունն ու նախագահի ստորագրությունը, որից հետո կլուծվի դեսպանների նշանակման հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը նախաստորագրվեց հունիսի 27-ին: Ըստ պայմանավորվածության` Իսրայելն ընդունել է Թուրքիայի նախապայմանները հարաբերությունների կարգավորման համար:

Մասնավորապես, Իսրայելը 20 մլն դոլար կվճարի 2010 թ. իսրայելյան հատուկջոկատայինների կողմից Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին:

Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:

2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---