ՀՀ-ում 2016/2017 ուս.տարում անվճար կսովորի 1783 ուսանող

ՀՀ-ում 2016/2017 ուս.տարում  անվճար կսովորի   1783 ուսանող

PanARMENIAN.Net - 2016-ին պետությունը 1783 անվճար տեղ է հատկացրել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորելու համար: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը:

Նրա խոսքերով՝ անվճար տեղերից 1585 հատկացված է հայկական ԲՈՒՀ-երում սովորելու համար, իսկ 120-ը՝ ռազմական մասնագիտացման ուղղությամբ սովորողների համար, 10-ական տեղ է հատկացվել Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանին և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին, գրում է Aysor.am-ը:

Չլինգարյանը նշել է, որ կան նաև 53 պահեստային տեղ:

«Որոշակի արտոնություններ է տրված նաև հաշմանդամություն ունեցողների, զինծառայողների երեխաների, որոնք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս: Ամեն տարի մեզ դիմում են ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներից, հիմնականում եզդիներից՝ անվճար տեղեր տրամադրելու խնդրանքով: Հիմնականում, այդպիսի խնդրանքները բավարարվում են նախարարության կողմից», - ասել է նա:

Ընդունելության քննությունների առաջին փուլը ավարտվել է, երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---