Արցախում զոհված զինվորների երեխաները Երևանով շրջայց են կատարել. Եղել են կենդանաբանականում28 հունիսի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաներն իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով: Կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ են եղել այգում, նրանք հաճույքով զբոսնել են, նստել կարուսելներ, կերակրել կենդանիներին: Երեխաները «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով ճանաչողական շրջայց են կատարել Երևանում և ծանոթացել պատմամշակութային վայրերին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները՝ 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |