Չարաշահումների գործով կալանավորված ՀՀ ԶՈւ գեներալ-մայորն ազատ է արձակվել

Չարաշահումների գործով կալանավորված ՀՀ ԶՈւ գեներալ-մայորն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է, նա ազատ է արձակվել:

Այս մասին եղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից` նշելով. «Խափանման միջոցը փոխվել է գործը վերահսկող դատախազի որոշմամբ, հիմքերի մասին տեղեկություններ ստանալու համար դիմեք Դատախազություն», մեջբերում է Tert.am-ը:

Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել էին գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է մոտ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։

Մելսիկ Չիլինգարյանը առողջական խնդիրներ ունի ու պետք է վիրահատության ենթարկվի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---