Ադրբեջանի ծանրորդները զրկվել են օլիմպիական բոլոր արտոնագրերից29 հունիսի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է ամերիկյան Հյուսթոնում 2015թ. աշխարհի առաջնության թարմացված արդյունքները` հայտնի է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում: Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար: Կանանց ստուգարքում Ռիոյի ուղեգիր է ստացել 21 երկիր: Ադրբեջանն այս ցուցակում 26-րդն է, հայտնում է Haqqin.az-ը: Ծանրորդների տղամարդկանց ցուցակում 16-րդ տեղը իրավունք էր տալիս Ադրբեջանին 4 մարզիկ ուղարկել Ռիո: Սակայն, ավելի ուշ Ադրբեջանն ու ևս մի քանի երկիր պատժվեցին մեկական լիցենզիայի զրկմամբ տղամարդկանց և կանանց համար հակախթանիչ կանոնանների բազմաթիվ խախտումների համար: Արդյունքում Ադրբեջանի մոտ մնացել էր 3 լիցենզիա: Սակայն, այժմ նա զրկվեց նաև դրանցից: Բացի այդ, առաջիկայում որոշում կկայացվի նաև Կոստովայի հարցով, որը չի անցել Լոնդոնի-2012-ում հանձնած խթանիչների կիրառման վերստուգումը: Այնպես կարող է ստացվել,որ Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադայում 1996-ից առաջն անգամ ներկայացված չի լինի ծանրամարտում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի 2 ծանրորդ զրկվել է Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային մասնակցելու արտոնագրից: Ավելի վաղ 6 ադրբեջանցի ծանրորդ որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով: Էլհան Ալիգուլուզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գոլիևը, Վալենտին Խրիստովը, Ինթիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |