ՀՀ բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը փոքր երկրների ԵԱ-ում հայտնի է

ՀՀ բասկետբոլի հավաքականի կիսաեզրափակչի մրցակիցը փոքր երկրների ԵԱ-ում հայտնի է

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Տիգրան Գյոկչյանի սաները կիսաեզրափակչում կմրցեն Իռլանդիայի թիմի հետ, որը A ենթախմբում զբաղեցրել է առաջին տեղը: Առաջին խաղում Իռլանդիայի թիմը 100:43 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին, այնուհետ 91:34 հաշվով՝ Մալթային, իսկ խմբային փուլի վերջին խաղում՝ 79:55 հաշվով Սան Մարինոյին:

Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:15-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---