Անհրաժեշտ պարագաներով մոտ 10.000 պայուսակ ՝ մանկապարտեզն ավարտած երեխաներին

Անհրաժեշտ պարագաներով  մոտ  10.000 պայուսակ ՝ մանկապարտեզն ավարտած երեխաներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել են ավարտական-ամփոփիչ հանդեսները: Ավարտական միջոցառումներ են անցկացվել նաև քաղաքապետարանի ենթակայության նախակրթարաններում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող բոլոր երեխաներն ամփոփիչ հանդեսի ավարտին ստացել են դպրոցական իրենց առաջին նվերները՝ պայուսակներ, դպրոցական 13 անուն անհրաժեշտ պարագաներով:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից երեխաները ստանում են նվերներ՝ գրենական տարատեսակ պիտույքներով դպրոցական առաջին պայուսակները, որոնք, ի դեպ, այս տարի ընտրվել են հատուկ մոտեցմամբ: Պայուսակներն օրթոպեդիկ են, կրելու առումով ոչ միայն առավել հարմարավետ են, այլև բժշկական տեսնակյունից շատ կարևոր երեխաների առողջության համար»,- ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ընդհանուր առմամբ, ծրագրով մոտ 10.000 պայուսակ է բաժանվել ապագա աշակերտներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---