ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21-օրյա քայլարշավ ՀՀ-ում՝ առողջ ապրելակերպի մասին դասընթացներով

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21-օրյա քայլարշավ ՀՀ-ում՝ առողջ ապրելակերպի մասին դասընթացներով

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Խաղաղության կորպուսի 18 կամավոր իրենց մի քանի հայ գործընկերների հետ միասին երեք տարբեր ուղղությունով քայլարշավ են կատարել Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում:

Այդ օրերի ընթացքում կամավորները աշխատել և հյուրընկալվել են Հայաստանի ավելի քան 50 քաղաքում/գյուղերում և, ոտքով անցնելով ավելի քան 300կմ., նրանք հայ երիտասարդներին դասավանդել են առողջ ապրելակերպի վերաբերյալ: Քննարկումների և դասավանդման հիմնական թեմաներն եղել են առողջ սննդի և սննդակարգի պահպանումը, ծխախոտի վնասակար ազդեցությունը և այլն:

Հայաստանում Խաղաղության կորպուսի կողմից իրականացվող այս նախագիծը կոչվում է «Սահմանից սահման»: Այս ծրագրի հիմնական նպատակն է համագործակցել Հայաստանի այն գյուղական համայնքների հետ, որոնց համար կրթական ռեսուրսների հասանելիությունը և դրանց բազմազանությունը սահմանափակ է:

Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը նշել է. «Մեր քայլարշավի ամբողջ ընթացքում մեզ անչափ ոգևորում և ուժ էր տալիս երեխաների երջանիկ դեմքերը և մեծ խանդավառությունը, որ տեսնում էինք նրանց աչքերում: Աշակերտները, ում հանդիպեցինք գյուղերում, պայծառ էին, լի էներգիայով և շատ պատրաստակամ առողջ ապրելակերպի մասին լսելու: Չնայած նրան, որ երբեմն մեր ճանապարհը դժվարանում էր, քանի որ ստիպված էինք անցնելու մառախուղի միջով, կռիվ տալ արևի կամ քամու հետ, սակայն, հայ ժողորդի անսահման հյուրասիրությունը և առատաձեռնությունը մեզ միշտ ուժ էր տալիս առաջ գնալու: Գյուղացիները մեզ դիմավորում էին զարմանքով, ջերմ մաղթանքներով և ոմանք անգամ համեղ հյուրասիրություններով»:

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոն շնորհակալություն հայտնել է Խաղաղության կորպուսի կամավորներին Սահմանից սահման 2016 ծրագիրը հրաշալի կերպով իրականացնելու համար և հավելել. «Միայն երեք տարիների ընթացքում Խաղաղության կորպուսի կամավորներին հաջողվել է աջակցել ավելի քան 3,000 հայ երիտասարդի՝ այս ծրագրի շրջանակներում: Սա մի եզակի ծրագիր է, և ԽԿ-ը քաջալերում է Հայաստանի տարբեր համայնքներում ապրող երիտասարդների ունենալ իրենց ակտիվ ներգրավվածությունը ծրագրի մեջ և միանալ ԽԿ-ի կամավորներին ամեն տարի իրականացվող այս քայլարշավի մեջ, ինչպես նաև օգնել նրանց կազմակերպել և իրականացնել ծրագիրը»:

Այս տարի ծրագիրն իրականացվել է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» և «Սյունիքի զարգացման» ՀԿ-ի հետ համատեղ համագործակցության շնորհիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---