Բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ. Իռլանդիան մրցաշարի լավագույն թիմերից է, բայց մենք էլ ֆավորիտներից ենք

Բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ. Իռլանդիան մրցաշարի լավագույն թիմերից է, բայց մենք էլ ֆավորիտներից ենք

PanARMENIAN.Net - Ամեն ինչ անելու ենք կիսաեզրափակչում Իռլանդիային հաղթելու համար: Այս մասին ասել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ:

Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը:Հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ:

«Իռլանդիան կազմակերպված թիմ է, և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքակամը ևս այս մրցաշարի ֆավորիտներից է: Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց և ձգտելու ենք նրանց հետ խաղում մեզ համար դրական արդյունքի հասնել», - ասել է գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Խոսելով հավաքականի առաջին խաղի մասին, որը Մոլդովայի հետ էր, Գյոկչյանը նկատել է.

«Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավականին լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և մենք հասկացանք իրենից ինչ է ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը»:

Հարթին, թե ինչու առաջնության գործող չեմպիոն Անդորրայի հետ խաղում պարտվեցին, մարզիչն ասել է.

«Մենք պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնակալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ մենք հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդ խաղում նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանց, Հայաստանն կարող էր ավելի լավ խաղալ և հաջողության հասնել»:

Խոսելով Ուելսին հաղթելու մասին,Գյոկչյանը նկատել է.

«Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինել: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---