Ինչով զբաղվել weekend-ին. Ջրոցի, ջազ, ֆուտբոլ և շոփինգ

Ինչով զբաղվել weekend-ին. Ջրոցի, ջազ, ֆուտբոլ և շոփինգ

PanARMENIAN.Net - Գալիք հանգստյան օրերը կարող էին մի քիչ ավելի երկար լինել, սակայն այս անգամ ՀՀ կառավարությունը որոշեց Քրիստոսի Պայծառակերպությանը (Վարդավառին) հաջորդող երկուշաբթի օրը չհայտարարել ոչ աշխատանքային` զրկելով բոլորին երկար weekend-ից:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր տարբերակ հանգստյան օրերը հնարավորինս անմոռանալի դարձնելու համար:

Ամենաթաց weekend

Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը, որն առավել հայտնի է Վարդավառ կամ, ժողովրդական լեզվով, պարզապես ջրոցի անվանումով, կնշվի հուլիսի 3-ին: Այդ կապակցությամբ քաղաքում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Երևանի Կարապի լճի տարածքում մայրաքաղաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայանալիք «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կանցկացվի Երևանի արդեն ավանդական դարձած ամենամեծ ջրոցին: Կեսօրից սկսած նման կերպով Վարդավառը կնշվի նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Քաղաքից դուրս թրջվելու և հաճելին օգտակարի հետ համատեղելու սիրահարները հնարավորություն կունենան անցկացնել այդ օրը Գեղարդում և Գառնիում «Վարդավառ ֆեսթ 2016» միջոցառման շրջանակներում: Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, մասնակիցներին Մատենադարանի մոտից կտեղափոխեն Գեղարդ, որտեղ տեղի կունենա Սբ պատարագ, Վարդավառի եկեղեցական ծիսակատարություն, ապա երիտասարդության օրհնություն և Մատաղի օրհնության կարգ։ Այնուհետև մասնակիցները կտեղափոխվեն Գառնի, որտեղ տեղի կկայանա միջոցառման ծրագրի մյուս մասը, մուտքը տոմսերով է։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից տարածքում ևս յուրօրինակ միջոցառում է տեղի ունենալու «Պղպջակները և Վարդավառը» խորագրով: Կեսօրից սկսվող միջոցառման շրջանակներում մասնակիցներին սպասվում է լավ երաժշտություն, ինչպես նաև տարածքում տեղադրված տասնյակ ֆոտոկետերում լուսանկարվելու և GIF ֆորմատով հետաքրքիր լուսանկարներ ստանալու հնարավորություն:

Լողավազանում Վարդավառը տոնել ցանկացողները կարող են միանալ Բյուրականում գտնվող «Ամբերդ» հյուրանոցային համալիրի լողավազանում կայանալիք փարթիին: Այս միջոցառումը ևս կմեկնարկի կեսօրից, կազմակերպիչները կապահովեն մասնակիցների տեղափոխումը Երևանից Բյուրական և հետ, սպասվում է որակյալ երաժշտություն դիջեյների մատուցմամբ, մուտքը` տոմսերով:

Վահագնի թաղամասի Արարատ Գոլֆ Ակումբի բացօթյա լողավազանը առաջարկում է նշել Վարդավառը ամբողջ ընտանիքով, կազմակերպիչները պատրաստել են հարմար պայմաններ նաև երեխաների համար, իսկ մեծահասակների համար նախատեսված է հաժելի երաժշտական ուղեկցություն դիջեյների կատարմամբ: Միջոցառման սկիզբը ժամը 10:00-ից, մուտքը` վճարով:

Այլընտրանքային Վարդավառի սիրահարները կարող են այդ օրը կեսօրից այցելել Sector Dacha լաունջ-ակումբ, որտեղ, ինչպես խոստանում են կազմակերպիչները, տեղի կունենա ջրոցի-մենամարտ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան բաժանվել թիմերի, վերջում որոշվելու է հաղթողը:

Իսկ երեկոյան ժամը 20:00-ից Վարդավառը կնշվի «Դաունթաուն» ակումբում, որտեղ մասնակիցներին թույլատրվում է բերել ջրով լի հրացաններ, իսկ կազմակերպիչները կտրամադրեն ջրով լի փուչիկներ ու ֆոսֆորային ներկեր: Երաժշտությունը կապահովեն դիջեյները, մուտքը` տոմսերով:

Ֆուտբոլ և գարեջուր

Ֆուտբոլի անդավաճան երկրպագուները գիտեն, որ մեկնարկել են Եվրո-2016-ի 1/4 եզրափակչի խաղերը, և բաց չեն թողնի դրանք դիտելու հնարավորությունները: Գերմանիա-Իտալիա և Ֆրանսիա–Իսլանդիա խաղերը կկայանան հուլիսի 2-ին և 3-ին ժամը 23:00-ին համապատասխանաբար:

Առաջարկում ենք դիտել խաղերը Կարապի լճի մեծ էկրանին, որի տեղադրումը այս տարի հոգացել է Երևանի քաղաքապետարանը: Իսկ առավել աղմկոտ դիտումների և գարեջրի սիրահարներին առաջարկում ենք վայելել ֆուտբոլը Կասկադի շրջակայքի փաբերում և սրճարաններում, որոնց մեծ մասը ապահովել է բացօթյա դիտման հնարավորությունը:

Ջազ թե գույներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ու Ջազի Հայկական Ասոցիացիան երաժշտասերներին այս հանգստյան օրերին հնարավորություն են ընձեռում վայելելու ամերիկացի ջազ վոկալիստ Շերոն Քլարկի կատարումները: Երգչուհին Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ համատեղ հուլիսի 2-ին հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, իսկ հուլիսի 3-ին` Mezzo ակումբում: Համերգի մուտքը տոմսերով է:

Հուլիսի 2-ին Երևանում կանցկացվի Color Party, որն ամեն տարի կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Բրազիլիա: Գունավոր փարթին բազմամարդ է սպասվում, այն կմեկնարկի ժամը 13:00-ից Yerevan Mall առևտրի կենտրոնում: Color Party-ին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձինք, մուտքը` տոմսերով, որոնց արժեքի մեջ մտնում է փոշեներկի փաթեթ և անվճար ըմպելիք:

Կինոմաննների համար

Կինոսերները հանգստյան օրերին հնարավորություն կունենան «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններում դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Անկախության օր. Վերածնունդ» (Independence Day: Resurgence), «Հարևաններ. Պատերազմի շեմին» (Neighbors 2: Sorority Rising), «Խաբեության պատրանք 2» (Now You See Me 2), « Մեծ և բարի հսկան» (The BFG), «Նախաճաշ հայրիկի մոտ» (Завтрак у папы), «Առաջին Դեմք», «Փնտրելով Դորիին» (Finding Dory), «Անբան Հուռին», «Սասնա Ծռեր»:

Անգլիական այգում գտնվող CornPop բացօթյա կինոթատրոնում հուլիսի 2-ին ժամը 20:30 կսկսվի «Յուրայի շրջանի աշխարհը», իսկ հուլիսի 3-ին նույն ժամին` «Սիրո գործակից» ֆիլմի ազատ ցուցադրությունը:

Շոփինգ

Շոփինգի սիրահարներին ներկայացնում ենք Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող խանութ-սրահներում մեկնարկած սեզոնային զեղչերը: Այսպես, ‎ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, GAP, TopShop, Celio, Promod, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Crocs, Mango, Basic Center‬, Premium One‬, Salute CO խանութներում մեկնարկել են ամառային զեղչերը մինչև 50%, իսկ որոշներում մինչև 60-70%:

Իսկ սպորտի սիրահարները կարող են գնումներ կատարել «Սպորտլանդիա» մարզական հագուստի, կոշիկների և այլ պարագաների մասնագիտացված խանութում, որտեղ նշված տեսականին կարող են ձեռք բերել 50% զեղչով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---