Թուրքիայի ԳՇ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ 27 դիրք ոչնչացնելու մասին

Թուրքիայի ԳՇ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ 27 դիրք ոչնչացնելու մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 27 դիրք է ոչնչացրել Իրաքի հյուսիսում: Այդ մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հուլիսի 2-ի հաղորդագրության մեջ:

ՔԱԿ դիրքերի ոչնչացման գործողությունն իրականացվել է հուլիսի 1-ի երեկոյան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Վերջին անգամ Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծել է ՔԱԿ դիրքերն Իրաքում հունիսի 22-ին: Հունիսի 8-ին Թուրքիայի ԳՇ-ն հայտնեց քուրդ ապստամբների 13 հենակետ ոչնչացնելու մասին:

Ավելի վաղ թուրք վարչապետ Բինալի Յիլդիրիմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՔԱԿ ամբողջական ոչնչացումը:

Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---