Amnesty. Սիրիացի ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին 5 հուլիսի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 5-ին: Ըստ իրավապաշտպանների, ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International (AI)-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ բնակիչները մշտական վախի մեջ են: «Հալեպում և Իդլիբում զինյալները միանգամայն ազատ ռազմական հանցագործություններ են կատարում և խախտում են միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է Լյուտերը: Նա հավելել է նաև, որ ապստամբները օգտագործում են բռնության նույն մեթոդները, ինչ կանոնավոր սիրիական ուժերը: Զեկույցում ասվում է առևանգման 24 դեպքի մասին, ինչպես նաև խոշտանգումների 5 դեպքի մասին: Սիրիացի քաղաքական ակտիվիստներից մեկը պատմել է, թե ինչպես են իրեն առևանգել 2015-ի ապրիլին Հալեպում և 3 օր շարունակ կտտանքների ենթարկել. Կախում էին ձեռքերից, ծեծում, իսկ հետո ազատ են արձակել` նետելով ճամփի եզրին: Մեկ այլ ակտիվիստ պատմել է, որ 2014-ի հուլիսին նրան 2 ամիս շարունակ պահել են անազատության մեջ, խոշտանգումների ենթարկել ու ծեծել` ստիպելով խոստովանական ինչ-ինչ ցուցմունքներ ստորագրել: Սիրիայի ապստամբ խմբավորումները զինված պայքար են մղում Սիրիայի օրինական կառավարության դեմ: Գրոհայինները հիմնականում սուննի արաբներ են, սակայն նրանց են միացել նաև քրդերից, սիրիացի թուրքմեններից, պաղեստինցիներից, լիբիացիներից բաղկացած խմբեր: Զինյալ խմբավորումների անդամներ են նաև գրոհայինները Լիբանանից, Թունիսից, Սաուդյան Արաբիայից, այլ երկրներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |