Աբխազիայում անկարգությունների հետևանքով 17 մարդ է տուժել

Աբխազիայում անկարգությունների հետևանքով 17 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ Սուխումում հուլիսի 5-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 17 մարդ է տուժել, որից 9-ը` հոսպիտալացվել է: Այդ մասին նա ասել է հանրապետական հիվանդանոց այցելության ժամանակ:

Հուլիսի 5-ին աբխազական ընդդիմությունը ցույց էր կազմակերպել Աբխազիայի ՆԳՆ շենքի մոտ, որը վերածվեց շենքի գրոհի` ցուցարարները կոտրեցին դարպասներն ու հասան գլխավոր մուտքին: Բացի այդ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, հրդեհ է առաջացել:

ՆԳՆ ղեկավարին մեղադրում են հանրապետությունում քրեածին իրավիճակի վատթարացման մեջ: Ցուցարարները պահանջում էին նաև տեղափոխել հուլիսի 10-ին կայանալիք հանրաքվեն:

«Այլ կերպ, քան նենգություն, կատարվածը գնահատել չի կարելի: Սկսեցին գրոհել ՆԳՆ շենքը, երբ մենք հանդիպում էինք ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան չկրկնվի»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Հոսպիտալացվածներից 4-ն իրավապահ մարմինների աշխատակից է:

Հուլիսի 5-ի երեկոյան Հաջիմբան ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից ՆԳՆ ղեկավար Լեոնիդ Ձապշբային, որի հրաժարականն էին պահանջում ցուցարարները: Ինքը նախարարը հայտնել է, որ անձամբ է խնդրել նախագահին կասեցնել նրա լիազորությունները: «Չի կարելի, որ իմ պատճառով իրավիճակն ապակայունանա»,-ասել է նա:

Աբխազիայում նախատեսված հանրաքվեի նախաձեռնողները ընդդիմության ուժերն են, սակայն նրա ներկայացուցիչները համարում են, որ նախապատրաստումն ավելի շատ ժամանակ է պահանջելու, քանի որ նախագահ Հաջիմբան միայն հունիսի 1-ին է հրապարակել հանրաքվեի ամսաթիվը:

Հաջիմբան իր հերթին ասել է, որ հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշումը կայացրել է մեղմելու համար լարվածությունը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ավելի վաղ Հաջիմբան հրամանագիր էր ստորագրել հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի Հանրապետության նախագահի վաղաժամ ընտրությունների անցկացումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---