Իտալիայից 408 կգ ծովի աղի ներմուծումը ՀՀ արգելվել է

Իտալիայից 408 կգ ծովի աղի ներմուծումը ՀՀ արգելվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Անդակո ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման պահանջներին (յոդացված չէ):

Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին առաջարկվել է այն օգտահանել կամ ոչնչացնել կամ էլ վերաարտահանել:

Հուլիսի 1-ին ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19.480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

2016-ի մարտին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին արգելել է ՀՀ տարածք ներմուծել 19.800 կգ հավի սառեցված աղացած միս Ուկրաինայից, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---