Երթ ի պաշտպանություն «Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ դեպի Արգենտինայի դեսպանատուն

Երթ ի պաշտպանություն «Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ դեպի Արգենտինայի դեսպանատուն

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ բողոքող քաղաքացիները երթով անցել են Ազատության հրապարակից մինչև Արգենտինայի դեսպանատուն: Երթի մասնակիցները պահանջում էին երկրի իշխանություններից ազդել «Արմենիա» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ-ընկերության սեփականատեր, Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էրնեկյանի՝ օդանավակայանի հին մասնաշենք պահմանման հարցում:

Երթը դեպի դեսպանատուն անհարթ չի անցել. ոստիկաններն ակցիայի մասնակիցներից պահանջեցին քայլել մայթով, սակայն վերջիններս հրաժարվեցին կատարել պահանջը. այս պահին երթն ընթանում է Սայաթ-Նովա փողոցով. «Ժողովուրդ, Զվարթնոցը քանդում են, դուրս եկեք փողոց» կոչով քաղաքացիներին է դիմում ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանը, գրում է «Ա1+»-ը։

Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը հայտարարել է, որ հին մասնաշենքը 10 տարի է` լքված է և տրված թալանի:

«Օդանավակայանի ներքին սարքավորումներից ոչ մի բան չի մնացել: Բացի այդ` ավիացիան իսպառ բացակայում է, ավիացիոն դպրոցը քանդվել է, մեր օդաչուները Հայաստանից դուրս են աշխատում և վերապատրաստվում: Հիմա էլ օդանավակայանի թալանի երկրորդ փուլն է սկսվել` այն սկսել են ամբողջովին քանդել: Մենք բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, դիմել կառավարությանը, որ «Զվարթնոցը» միջազգային նշանակության կառույց է, բայց ոչ մի արձագանք չկա, և մի օր էլ տեղեկանում ենք, որ այն արդեն քանդվում է»,- ասել է նա, գրում է yerkir.am-ը:

Երթի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը հանձնեցին դեսպանատան ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---