Ահաբեկիչները Պալմիրայի մոտ սիրիական բանակի ուղղաթիռ են խոցել

Ահաբեկիչները Պալմիրայի մոտ սիրիական բանակի ուղղաթիռ են խոցել

PanARMENIAN.Net - Պալմիրայի շրջակայքում գրոհայինները սիրիական կառավարական բանակի Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել: «Սիրիայի ԶՈւ-ն Մի-24 ուղղաթիռ է կորցրել Պալմիրայի մոտակայքում: Ուղղաթիռը խոցել են ահաբեկիչները ցամաքից»,-ասել է սիրիական ռազմական աղբյուրը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ աղբյուրի, անձնակազմի ճակատագիրն անհայտ է:

Մի-24-ը հարվածային ռուսական ուղղաթիռ է, որի արտադրությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին` ավելի քան 40 տարի առաջ: Մի-24-ը առավել տարածված հարվածային ուղղաթիռն է աշխարհում:

Ավելի վաղ սիրիական Հմեյմիմում ՌԴ ավիաբազայի ներկայացուցիչն ասել էր, որ բոլոր ռուսական մարտական ուղղաթիռները, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում, նախատեսված առաջադրանքերը կատարելով, բարեհաջող վերադարձել են, կորուստներ չկան:

Պալմիրան ազատագրվեց «Իսլամական պետության» ահաբեկիչներից 2016-ի մարտի 27-ին: Գործողությունն իրականացրել են սիրիական բանակի ստորաբաժանումները ռուսական ավիացիայի և հատուկ ուժերի աջակցությամբ: ԻՊ հսկողության տակ Պալմիրան գրեթե մեկ տարի մնաց, այդ ընթացքում ահաբեկիչները մեծ ավերածություններ գործեցին քաղաքում, ճարտարապետական կոթողներ պայթեցվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---