Վրաստանի նորակառույց Black Sea Arena-ում ելույթ կունենան Քրիստինա Ագիլերան, Վանեսա Մեյն ու Scorpions-ը![]() 11 հուլիսի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ծովափնյա Շևկեթելի ավանում հուլիսի 20-ին Քրիստինա Ագիլերայի համերգով կբացվի նորակառույց Black Sea Arena համերգասրահը: Ամառային ամիսներին համերգասրահում հանդես կգան նաև հայտնի ջութակահար Վանեսա Մեյն ու Scorpions խումբը: 200 մլն լարի ($85,5 մլն) արժողությամբ համերգասրահը կառուցել է միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հուլիսի 10-ին տեղի է ունեցել համերգասրահի հանդիսավոր փոխանցումը պետությանը: Արարողությանը ներկա էր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Գործնականում, սա տարածաշրջանի զարգացման նախագիծ է: Սա շատ կարևոր է առափնյա շրջանների համար և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կխթանի բիզնեսի զարգացումը: Միայն շինարարության համար ներգրավվել է ավելի քան 600 մարդ»,-նշել է վարչապետը: Օբյեկտը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, հագեցած է արդիական տեխնիկայով, նախատեսված է 10.000 հանդիսատեսի համար: Նախագիծը կատարել է գերմանական Drei Architekten ընկերությունը: Նոր համերգասրահի հարևանությամբ կառուցվում է 7-աստղանի հյուրանոց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |