Նախագահը ստորագրել է ԸՕ-ում փոփոխություն կատարելու մասին օրենքը

Նախագահը ստորագրել է ԸՕ-ում փոփոխություն կատարելու մասին օրենքը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Ազգային ժողովը հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

ԸՕ փոփոխություններին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ էին 5-ը՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

Ընտրական օրենսգրքի այս տարբերակը, որն ընդունվել է ԱԺ-ում 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումների ու բանակցությունների արդյունքում էր ստացվել: Նախագծով առաջարկվում է ներդնել մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգեր, որոնք ձեռք բերելու համար պահանջվու մէ 16 մլն եվրո:

Այս տարբերակին կողմ էր խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմ ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկվա նիստում հայտարարել էր, որ ընտրական գործընթացում տեխնիկական միջոցների ներդրման համար անհրաժեշտ գումարները արդեն գտնվել են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---