Կովկասից Փոթի լաստանավի առաջին «փորձնական ռեյսը» սպասվում է ապրիլի 9-ին 6 ապրիլի 2007 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» նավահանգիստ (Կրասնոդարի շրջան, Ռուսաստան)- Փոթի (Վրաստան) լաստանավային գետացման առաջին ռեյսը, որը թույլ կտա կարգավորել ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, սպասում են Փոթիում ապրիլի 9-ին, հաղորդել է Փոթիի նավահանգստի գլխավոր դիսպետչեր Կոնստանտին Ջգարկավան: Նրա խոսքերով, «Smat լաստանավը «Կովկաս» նավահանգստից դուրս կգա ապրիլի 7-ին եւ կհասնի Փոթի, մոտավորապես, ապրիլի 9-ին»:Գլխավոր դիսպետչերը նշել է, որ դա «փորձնական ռեյս է», որը պետք է դնի «Կովկաս-Փոթի» կանոնավոր լաստանավային գետանցման սկիզբը: «Նավահանգստում բոլոր միջոցները նախաձեռնվել են, որպեսզի լաստանավի ռեյսը հաջող անցնի»,- ասել է Կ. Ջգարկավան: Ինչպես առաջ էին տեղեկացնում, «Նավահանգիստ Կովկաս-Փոթի» լաստանավային գետանցումը ծրագրում էին բացել մարտի սկզբում, սակայն տեխնիկական պատճառներով այն տեղափոխվել էր ավելի ուշ ժամանակահատված: Սկզբնական շրջանում ծրագրվում է շաբաթական մեկ ռեյս իրականացնել, իսկ մայիսին երկրորդ լաստանավի ներմուծումից հետո ռեյսերի քանակը կկրկնապատկվի, հայտնում է «Ինտերֆաքս-Յուգ»-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |