Բասկետբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ 2-րդ փուլում պարտվել է Պորտուգալիային

Բասկետբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ 2-րդ փուլում պարտվել է Պորտուգալիային

PanARMENIAN.Net - Հունաստանի Խալկիդա քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Պորտուգալիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 70: 54 հաշվով:

Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 19-ին Մոնտենեգրոյի թիմի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ էր մեկնարկեել Եվրոպայի առաջնությունում: Հունաստանի Խալկիդա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով:

Այդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Ինոքն էր:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---