Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երևանի տարբեր վայրերից ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Այդ մասին տեղեկացրել է ոստիկանության լրատվական ծառայությունը, հայտնում է Panorama.am-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունում, սակայն, չեն ասել, թե որքան է եղել բերման ենթարկվածների թիվը: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց թիվը անցել է 100-ից:

«Մենք այդ մասին ավելի ուշ կհաղորդենք», -ասել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ ազատ են արձակվել մոտ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին տարված Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և Շահեն Հարությունյանը:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---