Փաշինյանը տեսել է Սեֆիլյանին ՔԿՀ-ում. Զրուցել թույլ չեն տվել18 հուլիսի 2016 - 20:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին կրկին թույլ չեն տվել հանդիպել ու զրուցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նա նշել է, որ, ՔԿՀ աշխատակիցները թույլ են տվել նրան տեսնել Սեֆիլյանին, սակայն զրույց չի կայացել: Ըստ պարզաբանման, քննիչն արգելանք է դրել Սեֆիլյանի տեսակցությունների վրա: «Արտաքին աշխարհի հետ Սեֆիլյանի կապը մաքսիմալ սահմանափակված է, ինչն ուժեղացնում է մտավախությունները, որ նա չունի ամբողջական տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: Պատգամավորը փորձել էր այցելել Սեֆիլյանին նաև հուլիսի 17-ին: Սեֆիլյանին ազատ արձակելը ոստիկանության ՊՊԾ գնդի տեղակայման վայրը գրաված «Սասնա ծռեր» խմբի պահանջներից մեկն է: Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |