Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 14 ռազմանավ է անհետացել և 2 ուղղաթիռ

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 14 ռազմանավ է անհետացել և 2 ուղղաթիռ

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ՌԾՈւ 14 նավ կապ չի հաստատել հրամանատարության հետ, գրում է «Վեդոմոստին» The Times-ի վրա հղումով:

Թերթը նշում է, որ բոլոր անհետացած նավերը գտնվում էին Սև և Էգեյան ծովերում: Բացի այդ, հուլիսի 16-ից ի վեր կապ չի հաստատել նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելեն: Հայտնի չէ, նրան պատանդ են վերցրել, թե նա ևս միացել է խռովարարներին:

Ենթադրվում է, որ խռովության մասնակիցները զավթել են ՌԾՈւ ռազմանավր Մարմարի ծովի հարավային ափին` Գելջուկ ռազմակայանում:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ՌԾՈւ-ն ունի 27 ռազմանավ, 13 սուզանավ:

Անհետացել է նաև 2 ուղղաթիռ, անհայտ կորած է համարվում նաև հատուկ նշանակության ջոկատի 25 մարտիկ: Ուղղաթիռները թռել են Մարմարիսի ուղղությամբ` նրանք մասնակցելու էին Էրդողանի վրա գրոհին: Նախատեսվում էր, որ ուղղաթիռները պետք է վերցնեն հատուկ ջոկատի 25 մարտիկի, որոնք պետք է մասնակցեին Էրդողնաի դեմ գործողությանը, սակայն տապալումից հետո անհետացել են անհայտ ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---