ՆԱՏՕ-ի ԽՎ-ն կքննարկի Դաշինքի եւ ԵՄ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ապրիլի 19-21-ը Թբիլիսիում կայանալիք Rose-Roth 63-րդ սեմինարում կքննարկվեն Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հակամարտությունները: Այդ մասին հաղորդել է ադրբեջանցի պատգամավոր Մալախաթ Հասանովան, որը ներկայացնում է սեմինարում Ադրբեջանը: Նա նշել է, որ սեմինարի հիմնական թեման Վրաստանի ինտեգրման հարցն էր Եվրաատլանտյան դաշինքին: Բացի այդ, սեմինարում կքննարկվեն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ, խորհրդարանի դերը Հարավային Կովկասում եւ այլ հարցեր: Սեմինարին հանդես կգան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Խոսե Լելլոն եւ պաշտոնատար այլ անձիք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---