Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային հորդորել է հնարավորինս շուտ չեղարկել արտակարգ դրությունը

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային հորդորել է հնարավորինս շուտ չեղարկել արտակարգ դրությունը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիային որքան հնարավոր է արագ չեղարկել արտակարգ դրությունը: Նախարարը մտահոգություն է հայտնել արտակարգ ռեժիմի տևողության վերաբերյալ: Շտայնմայերը նաև կոչ է արել Թուրքիայի իշխանություններին պահպանել «օրենքի գերակայության սկզբունքը» և պահպանել մարդու իրավունքները մեղադրյալների հարցում, հայտնում է Svoboda.org-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև.Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---