Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա 22 համարի մարզաշապիկով

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա 22 համարի մարզաշապիկով

PanARMENIAN.Net - «Կարմիր սատանաները» հրապարակել են թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկների համարները, որով նրանք հանդես են գալու 2016-17 մրցաշրջանում:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս խաղաշրջանում հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում» 22 համարի մարզաշապիկով:

Հայտնի են նաև մյուս 2 նորեկ խաղացողներ Էրիկ Բայիի և Զլատան Իբրահիմովիչի անունները: Նրանք հանդես կգան 3 և 9 համարների ներքո:

Այժմ Մխիթարյանն ակումբի հետ Չինաստանում. «Բորուսիայի» հետ խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին Շանհայում, իսկ հուլիսի 25-ին Պեկինում Մխիթարյանի ակումբը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս ուղևորությունը հնարավորություն կտա Մոուրինյուին մանրակրկիտ գնահատել իր թիմի հնարավորությունները նոր խաղաշրջանին նախապատրաստվելիս:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյուին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ժամանել է Չինաստան` «Բորուսիայի» դեմ խաղին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---