Չինաստանում ջրհեղեղից ավելի քան 100 մարդ է զոհվել

Չինաստանում ջրհեղեղից ավելի քան 100 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է հորդառատ անձրևներ են Չինաստանի մի քանի շրջաններում, այդ թվում Պեկինում: Միայն Հեբեյ գավառում հյուսիսային Չինաստանում ջրհեղեղի, սելավների ու սողանքների հետևանքով 72 մարդ է զոհվել, գրում է Slon-ը:

Չինաստանում ջրհեղեղի զոհերի ընդհանուր քանակը հասնում է 112-ի, հայտնում է AP-ին Չինաստանի պաշտոնական իշխանությունների պաշտոնական տվյալների վրա հղումով: Եվս 91 մարդ անհետ կորած է համարվում:

Հուլիսի 23-ի տվյալներով, գավառում տուժել է 8,5 մլն մարդ, տարհանվել է գրեթե 300.000 բնակիչ, վնասվել է մի քանի հազար շինություն, մի քանի տասնյակ շենք փլուզվել է:

Պեկինում հորդառատ անձրևների պատճառով չեղարկվել են ավիաչվերթներ, խափանումներ կան երկաթուղային տրանսպորտում:

Ավելի վաղ հայտնի դարձավ ամբարտակի փլուզման մասին Կենտրոնական Չինաստանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---