Նախագահը ցավակցել է Ճապոնիայի և Չինաստանի նախագահներին՝ երկրներում հրաձգության և աղետի կապակցությամբ

Նախագահը ցավակցել է Ճապոնիայի և Չինաստանի նախագահներին՝ երկրներում հրաձգության և աղետի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:

«Ճապոնիայի բարեկամ ժողովրդի համար այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ճապոնիայում 19 մարդ է սպանվել, 45-ը վիրավորվել սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված հատուկ հաստատությունում տեղի ունեցած հարձակման հետևանքով: Կանագավա պրեֆեկտուրայի Սագամիհարա քաղաքում 26-ամյա Սատոսի Ուեմացուն՝ նույն հաստատության նախկին աշխատակիցը, դանակով զինված հարձակում է իրականացրել, այնուհետ հանձնվել է իրավապահներին:

Նախագահը նաև ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Մեկ շաբաթ հորդառատ անձրևներ են ընթացել Չինաստանի մի քանի շրջաններում, այդ թվում Պեկինում: Միայն Հեբեյ գավառում հյուսիսային Չինաստանում ջրհեղեղի, սելավների ու սողանքների հետևանքով 72 մարդ է զոհվել:

Չինաստանում ջրհեղեղի զոհերի ընդհանուր քանակն ավելի քան 100 է, ևս 91 մարդ հուլիսի 23-ի դրությամբ անհետ կորած էր համարվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---