ՊՊԾ-ից` ԱԱԾ. «Սասնա ծռերի» աջակիցները երթով անցան Երևանի փողոցներով

ՊՊԾ-ից` ԱԱԾ.  «Սասնա ծռերի» աջակիցները երթով անցան Երևանի փողոցներով

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:

երթուղով երթի մասնակիցներն անցել են Խորենացի-Նար-Դոս-Չարենց-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ և վերադարձել Խորենացի փողոց, ոստիկանական պատնեշի մոտ:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և Ժիրայր Սեֆիլյանի անունները: Նրանք անցել են ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի և Ազգային անվտանգության մասնաշենքի մոտով:

Ցուցարարները պահանջում էին նաև վերականգնել ՊՊԾ գնդի էլեկտրամատակարարումն ու հեռախոսային և ինտերնետ-կապը ներսում գտնվող անձանց հետ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---