Պավել Մանուկյանը ու նրա որդին վիրահատվել են. Վիճակը կայուն ծանր է

Պավել  Մանուկյանը ու նրա որդին վիրահատվել են.  Վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի ու նրա որդու՝ մոտ երկու ժամ տևած վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է: Նրանք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

Վիրահատող բժշկի փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված են արհեստական շնչառության ապարատին, գրում է Panorama.am-ը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը լրագրողներին փոխանցել է, որ հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Այս պահին ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները հետվիրահատական բարդությունները հաղթահարելու ուղղությամբ:

Բժիշկները տեղեկացրել են, որ միջին ծանրության է գնահատվում նաև զինյալների հետ փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը:

Ավելի ուշ, առողջապահության նախարարությունը հատնել է, որ ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ: Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ ` հրազենային վնասվածքներով։

Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։ Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:

Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել և անկանոն կրակահերթեր արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»:

ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել:

Կարդացեք նաև՝ ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է (Թարմացվող)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---