6 ամսում 11 մլրդ դրամ ավել հարկեր է հավաքվել. ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքը նվազել է27 հուլիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հավաքված հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ: Այդ մասին է հայտարարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ կամ 2.2%»,- ասել է նա: Ըստ Ալավերդյանի, փաստացի հավաքվել է ՀՀ կառավարության կողմից սահմանված 519.7 մլրդ դրամի 98%-ը: Թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ», - հայտնել է նա: 2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8%-ը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2%-ը` մաքսային մարմինները: Մաքսայինի կողմից հավաքագրումները 22.3 մլրդ դրամով կամ 15.9%-ով, ինչը ներմուծումների կրճատմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով: Երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք: 2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2%: 181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում: «Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ», - ասել է Ալավերդյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |