Թուրքիայում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. Զոհեր կան

Թուրքիայում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. Զոհեր կան

PanARMENIAN.Net - Թուրքական Հաքքարի նահանգում զինված հարձակում է իրականացվել ոստիկանական բաժանմունքի վրա։

Հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 11-ը վիրավոր են, CNN Turk-ին հղումով գրում է Tert.am-ը։

Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ հարձակման հետևում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներն են։

Հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում երեք ամիս ժամկետով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվել: Այս պայմաններում երկրի իշխանությունները իրավասու են անվտանգության նկատառումներով արգելել կամ սահմանափակել ցանկացած կառույցի, հիմնարկի գործունեությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---