Դավութօղլու․ Ես եմ ռուսական օդանավի խոցման հրամանը տվել28 հուլիսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն (2014-2016) հայտարարել է, թե հենց ինքն է տվել այն հրամանը, որն ի կատար ածելիս թուրքական ԶՈՒ-ն 2015 թ․ նոյեմբերի 24-ին խոցել է ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավը, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ իր տված հրամանը վերաբերել է ոչ թե հատկապես ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը, այլ եղել է Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանն ուղղված ընդհանուր հրահանգ։ «Մեր երկրում վարչապետն է գլխավոր շտաբին գրավոր կերպով փոխանցում զինված ուժերի կիրառման կարգը։ Հոկտեմբերի 10-ին ես համապատասխան հրաման եմ տվել»,- հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետը։ Նախկին վարչապետի խոսքով, հրամանում նշված է եղել, որ Թուրքիայի զինված ուժերը պետք է խոցեն ոչ միայն սիրիական, այլև ցանկացած այլ ռազմական թռչող օբյեկտ, որը կխախտի երկրի օդային տարածքի սահմանները։ Ընդ որում, Դավութօղլուն ընդգծել է, որ նման հրաման է տրվել ռուսական ինքնաթիռների կողմից երկրի օդային սահմանների բազմակի խախտումներից հետո։ «Ես ինձ վրա կվերցնեի այդ միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, նույնիսկ եթե այն այսօր տեղի ունենար»,- հայտարարել է Դավութօղլուն։ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ 2016 թ․ հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: Հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված Սու-24-ի համար: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ |