«Հիմնադիր խորհրդարանի» ևս մեկ աջակից է բերման ենթարկվել. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է եղել

«Հիմնադիր խորհրդարանի»  ևս մեկ աջակից է բերման ենթարկվել. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է եղել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանի Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել ՀԽ աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքի տեխնիկան։ Այս մասին տեղեկացնում է«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ):

«Ճանապարհային ոստիկանության ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին և հեռացել՝ տանելով տեխնիկան»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ ՀԽ անդամ՝ հուլիսի 28-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել։

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով, «Ազատության» տվյալներով, առնվազն 6 հոգի արդեն կալանավորված է, այդ թվում Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, Աշոտ Մուրադյանը, Տարոն Լոռյանը, Սերգեյ Հակոբյանը, Սամսոն Գաբրիելյանը։ Նրանցից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

Կարդացեք նաև՝ Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---