Ոստիկանություն. ՊՊԾ գնդում գործողություն չի ընթանում, տարածքից դուրս ոստիկան է վիրավորվել30 հուլիսի 2016 - 00:34 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե «Սասնա ծռեր» խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում: «ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ», - հայտնել է Ահարոնյանը: Ավելի ուշ, նա նաև տեղեկացրել է. «Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»: «Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - հավելել է մամուլի խոսնակը: Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ:Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Ոստիկանության հետ բախումների ժամանակ, գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են հնչել: Տեղեկատվություն էր տարածվել, որ այնտեղ գործողություններ են սկսվել: Կարդացեք նաև՝ Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել ԱՆ. Առնվազն 29 տուժած՝ Խորենացի փողոցում ու Սարի թաղում միջադեպերում Հղումներ թեմայով. Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |