Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել

Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը փոխանցել է, որ գործը քննող՝ Ազգային անվտանգության ծառայությունը դատարան է դիմել՝ Ենիգոմշյանի խափանման միջոցի հարցը որոշելու համար։ Այս պահին դատական նիստ է ընթանում։

Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանի պնդմամբ, տեսողության խնդիր ունեցող՝ Ենիգոմշյանի համար նախաքննական մարմինն այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չապահովեց, որպեսզի վերջինս կարողանա բրայլյան լեզվով ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին, բողոք գրել և այլն։

Մինչդեռ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, թե հաշվի առնելով Ենիգոմշյանի վիճակը, բրայլյան լեզվի մասնագետ են տրամադրել նրան, հարցն, ըստ էության, լուծելով։

Հուլիսի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

Կարդացեք նաև՝ Օսկանյան. Ենիգոմշյանին կալանքի տակ պահելու համար որևէ հիմք չկա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---