ԱՄՆ նախագահության թեկնածուն հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԱՄն նախագահի պաշտոնի թեկնածու, Իլինոյսի նահանգից սենատոր Բարակ Օբաման, հանդես գալով նահանգի բնակիչների առջեւ, հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Օբամային է սատարել նաեւ նույն նահանգից մեկ այլ սենատոր Ռիչարդ Դուրբինը: «Նրանց համար, ով չգիտի` դա ցեղասպանություն էր, ուղղված հայերի դեմ: Սա այն իրավիճակներից մեկն է, երբ մենք տեսնում ենք ուրացումը որպես թուրքական կառավարության եւ այլ երկրների քաղաքականության մի մաս»,-ասել է սենատոր Օբաման: «Իլինոյսի եւ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի հայ համայնքը հուսով է, որ սենատոր Օբաման կաջակցի 106-րդ բանաձեին: Նրա սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արժանի է հարգանքի եւ նրա աջակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին որպես Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամ կօգնի փաստաթղթի շուտափույթ ընդունմանը կոմիտեում եւ նրան, որ այն քվեարկության դրվի Սենատում»,-նշել է ANCA-ի Արեւելյան ափի գործադիր տնօրեն Կարինե Բիրազյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---