Փաստաբան. «Սասնա ծռեր»-ից Խանդոյանը հրաժարվել է բուժօգնությունից

Փաստաբան. «Սասնա ծռեր»-ից  Խանդոյանը հրաժարվել է բուժօգնությունից

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ստանձնել է նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանությունը: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ դեռևս Արայիկ Խանդոյանին (Մենավոր Գայլ) մեղադրանք չի առաջադրվել, ամենայն հավանականությամբ այսօր կկատարվեն համապատասխան քննչական գործողություններ:

Ըստ նրա, հուլիսի 31-ին հանձնվելուց հետո կազմվել է ձերբակալության արձանագրություն, գրում է Panorama.am-ը:

«Նա ոտքի վնասվածք ունի, փափուկ հյուսավածքներն են, ոսկորային վնասվածք չունի: Նա երեկ չցանակացավ ստանալ բժշկական օգնություն՝ ասելով, որ իր համար շատ փոքր բան է, թուրքը մի քանի անգամ խփել է, ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չի լինի: Երեկ գիշեր առանձնազրույց եմ ունեցել Խանդոյանի հետ: Տրամադրությունը բարձր էր, ընկճված չէր: Ասեց փոխանցեմ իր մտերիմներին, որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովուրդին»,- ասել է Պապիկյանը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---