Հայաստանը 6 ամսում կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, Վրաստանը՝ 2 անգամ ավելի

Հայաստանը 6 ամսում կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, Վրաստանը՝ 2 անգամ ավելի

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել մոտ 501 հազար զբոսաշրջիկ: Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 2.4%-ով:

Կես տարում Հայաստանից դուրս հանգստանալու է մեկնել մոտ 471 հազար մարդ: Ցուցանիշն աճել է 1.2%-ով:

Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Նույն չափորոշիչներով է հաշվում զբոսաշրջիկներին նաև հարևան Վրաստանը: 2016 թվականի առաջին 6 ամսում Վրաստան է այցելել 1.011 մլն զբոսաշրջիկ, աճը կազմել է 18%: Ընդամենը (նաև երկրի տարածքով տարանցող ուղևորներին հաշվի առնելով) Վրաստանը կես տարում ունեցել է 2.6 մլն այցելու (աճը՝ 12%): Այցելուների առաջին եռյակում են Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանը 686 հազար, 639 հազար և 553 հազար այցելուներով:

Կես տարում Վրաստան է այցելել ԵՄ 103 հազար քաղաքացի, Հայաստան՝ մոտ 33 հազար քաղաքացի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---