ՄԱՊ-ը չի ընդունում բերքը. Սարդարապատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

ՄԱՊ-ը չի ընդունում բերքը.  Սարդարապատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Արմավիրի Սարդարապատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. գինի, կոնյակ արտադրող ՄԱՊ ընկերությունը հրաժարվում է ընդունել բերքը:

Գյուղացիները նշում են, որ ամեն տարի գործարանն ընդունել է իրենցից բերքը, սակայն այս տարի, առանց պատճառաբանության, մերժում է՝ գործարանի դռներն ուղղակի փակ են: Ըստ գյուղացիների՝ դա իրենց ապրուստի ու եկամտի հիմնական միջոցն է և իրենց ջանքերն ուղղել էին հենց լոլիկի մշակմանը, գրում է Ա1+-ը:

Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։

Նմանատիպ խնդիր կար նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը:

Արարատի մարզում որոշ գյուղերի բնակիչներ սեպտեմբերի 28-ին դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին: Նրանք փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում:

Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել էր Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---