Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, պնդում է թուրք դիվանագետը17 ապրիլի 2007 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ Իրաքի տարածքում որեւէ ռազմական գործողություն իրականացնել քուրդ անջատողականների օջախները ճնշելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրիքայի դեսպան Հուսեին Ավնի Կարսիլողլուն: Նրա խոսքերով, վերջին ռազմական գործողությունները Թուրքիայի եւ Իրաքի սահմանի վրա կրում են պետական սահմանները ամրապնդող բնույթ:«Յուրաքանչյուր երկիր իր պետական սահմանը պաշտպանելու իրավունք ունի: Այդ նպատակով աշխարհի տարբեր երկրներում պետական սահմանների վրա տարբեր միջոցառումներ են անցկացվում, այդ թվում ռազմական զորաշարժեր ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Իրաքի հետ սահմանի վրա Թուրքական զինված ուժերի գործողությունները վերջին օրերին ընդամենը զորաշարժեր են»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Ազեռբաջան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |